Աղբիւր՝ www.yerkir.am

 

Անգլիական The Guardian թերթը յօդւած է հրապարակել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահական ընտրութիւններում թեկնածութիւն առաջադրելու վերաբերեալ:

Ըստ T24-ի՝ թերթը պնդել է, որ Թուրքիայում Գեզի այգու դէպքերից, դեկտեմբերի 17-ի գործողութիւնից եւ այժմ էլ` Սոմայի հանքում տեղի ունեցած պայթիւնից յետոյ խախտւել է Էրդողանի հեղինակութիւնը, որը կարող է նրա՝ նախագահ դառնալու ցանկութիւնները կոկորդում թողնել:

Յիշեցնենք, որ Սոմայում տեղի ունեցած դէպքի մէջ մեղադրում են Թուրքիայի կառավարութեանը եւ պահանջում դրա հրաժարականը: